Ավստրիան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ է անցկացնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման համար հարթակ տրամադրելու հարցով: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չպետք է գերագնահատենք մեր դերը, մենք միջնորդի դեր չենք խաղում: Սակայն միշտ կան չեզոք երկրներ, որոնք ընտրում են երկխոսության եւ բանակցությունների համար»,-ասել է Կուրցը:
«Ամբողջ աշխարհի եւ Եվրոպայի համար լավ կլինի, եթե հանդիպումը կայանա: Կարեւոր չէ՝ որտեղ: Եթե այն անցկացվի Ավստրիայում՝ Վիեննայում, մեզ համար դա մեծ պատիվ կլինի»,-հավելել է նա:





























