Չեխիան մտադիր է քննարկել «Վրբետիցեի գործը», որին ներգրավվածության մեջ Չեխիան մեղադրում է Ռուսաստանին, երկուշաբթի՝ ապրիլի 19-ին, ԵՄ ԱԳ նախարարների նիստի ժամանակ: Այդ մասին ասված է Չեխիայի ՆԳ նախարար Յան Գամաչեկի թվիթերյան գրառման մեջ,
«Ես հրահանգավորել եմ ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում մեր դեսպաններին, որպեսզի իրազեկեն մեր դաշնակիցներին Վրբետիցեում գործի մասին: Ես նաեւ կպատմեմ այդ մասին երկուշաբթի՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ»,-գրել է նախարարը:
Արտաքին գործերի նախարարները պլանային տեսակոնֆերանսի ժամանակ նաեւ կքննարկեն Դոնբասում իրավիճակի լարվածության աճը: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարցը ներառված չէ օրակարգում, գրում է Lenta.ru-ն:
Նախօրեին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել էր, որ Պրահան կասկածել է ռուսական հատուկ ծառայություններին Վրբետիցեի պահեստում պայթյունի մեջ, որը տեղի էր ունեցել 2014 թվականին:
Նույն օրը Չեխիան հայտարարել էր 18 ռուս դիվանագետներին երկրից վտարելու մասին: Նրանց կասկածում են ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ, որոնք, իբրեւ, ներգրավված են այդ պայթյունի գործում:





























