Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում խոշորագույն գործարք, որը կամրապնդի երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերը, հաղորդում է Reuters-ը:

Համաձայնագիրը ներառում է 1,65 միլիարդ դոլարի չափով պայմանագիր 22 տարվա ընթացքում իսրայելական պաշտպանական Elbit Systems մատակարարի կողմից Հունաստանի ռազմաօդային ուժերի համար ուսումնական կենտրոն ստեղծելու եւ շահագործելու շուրջ, հայտարարել են Իսրայելի պաշտպանության նախարարությունից:

Ուսումնական կենտրոնը կկառուցվի Իսրայելի ամառային ակադեմիայի օրինակով եւ համալրված կլինի Leonardo իտալական ընկերության արտադրության 10 ուսումնամարզական M-346 ինքնաթիռներով:

Elbit-ը կմատակարարի հունական Т-6 ինքնաթիռների արդիականացման եւ շահագործման համար հավաքածուներ, ինչպես նաեւ կապահովի ուսուցումը, մարզասարքերն ու կտրամադրի նյութատեխնիկական աջակցություն:

«Ես վստահ եմ, որ այդ ծրագիրը կմեծացնի հնարավորություններն ու կամրապնդի Իսրայելի ու Հունաստանի տնտեսությունները, եւ, այդկերպ, գործընկերությունը մեր երկու երկրների միջեւ կզարգանա պաշտպանական, տնտեսական եւ քաղաքական մակարդակներում»,-ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը: