Սիրիայի ԱԳՆ-ն կոշտ քննադատությամբ է հանդես եկել ընդդեմ Միացյալ Նահանգերի՝ մեղադրելով ԱՄՆ-ին ուրիշ երկրների գործերում զարհուրելի միջամտության մեջ: Սիրիայի արտաքին գործերի գերատեսչությունը դատապարտել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի ավելացումը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի լրացուցիչ զինված ուժերի ավելացումը Ռուսաստանի սահմանների տարածքում, ինչը կարող է լուրջ սպառնալիք ստեղծել խաղաղության եւ անվտանգության համար»,-նշված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Սիրիայի ԱԳՆ-ն այդպիսի քայլերը դիտարկում է՝ որպես «ուրիշ երկրների գործերին ամերիկյան միջամտության զարհուրելի ցուցանիշ»: «Ձգտելով համաշխարհային հեգեմոնիային՝ Միացյալ Նահանգները լայնորեն կիրառում են հարկադիր պատժամիջոցներ ընդդեմ մի շարք պետությունների՝ փորձելով ենթարկացնել նրանց ամերիկյան քաղաքականությանը»,-ընդգծված է փաստաթղթում:





























