Թուրքիան շարունակում է դեմ լինել, որպեսզի Եգիպտոսը «Մուսուլման եղբայրներ-ին որպես ահաբեկիչներ համարի: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ «Մուսուլման եղբայրներ»-ն «օրինական քաղաքական շարժում է»: «Մեր հարաբերությունները կապված չեն մեկ անձի կամ կուսակցության հետ: Բայց մենք դեմ ենք «Մուսուլման եղբայրներ»-ին ահաբեկչական կազմակերպություն հռչակելուն: Դա քաղաքական շարժում է, որն իշխանության է ձգտում ընտրությունների միջոցով»,- ասել է նա Habertürk-ին:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան մայիսի սկզբին փոխարտգործնախարարի մակարդակով պատվիրակություն կուղարկի Եգիպտոս՝ փորձելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք սառեցվել էին 2013-ին, երբ Եղբայրությունը վտարվեց հեղաշրջուման արդյունքում:

Թուրքիան, որն ընդունում է «Մուսուլման եղբայրներ»-ի բարձրաստիճան անդամներին, դիմել է եգիպտական ընդդիմադիր հեռուստաընկերություններին՝ խնդրելով, որպես տաքացման առաջին հստակ քայլ, մեղմացնել անցած ամիս Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի կառավարության հասցեին ուղղված քննադատությունը:

«Մենք դեմ ենք եղել հեղաշրջմանը Եգիպտոսում ոչ այն պատճառով, որ այն «Մուսուլման եղբայրներ»-ի դեմ էր ուղղված,- հավաստիացրել է Չավուշօղլուն:- Եթե Սիսին իշխանություն լիներ, իսկ ինչ-որ մեկը հեղաշրջում կատարեր, մենք նույնպիսի սկզբունքային դիրքորոշումը ցույց կտայինք»:

Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերություններն էլ ավելի են վատթարացել այն բանից հետո, երբ նրանք աջակցեցին Լիբիայում հակամարտության կողմերին:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Լիբիան որպես Եգիպտոսի հետ մրցակցության գոտի չի համարում: