ԱՄԷ իշխանությունները կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդկանց տեղաշարժը սահմանափակելու «խիստ միջոցներ» կդիտարկեն, քանի որ երկիրը ձգտում է ակտիվացնել պատվաստումների ազգային արշավը, որի շրջանակներում արդեն ավելի քան 9,9 միլիոն պատվաստում է արվել, հաղորդում է CNBC-ը:

«Դիտարկվում են չպատվաստված անձանց տեղաշարժը սահմանափակելու եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու խիստ միջոցներ, ինչպիսիք են`որոշ վայրեր մուտքի սահմանափակումը եւ որոշ ծառայությունների սահմանափակումը` յուրաքանչյուրի առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է ԱՄԷ-ի Արտակարգ իրավիճակների ազգային վարչության ներկայացուցիչ Սաիֆ Ալ Դահերին:

«Կանխարգելիչ միջոցառումների» վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, բացի երկրում որոշ վայրերի եւ ծառայությունների հասանելիության սահմանափակումից: Նոր եւ արդեն գոյություն ունեցող միջոցառումներն ուղղված են սուրբ Ռամադան ամսվա ընթացքում վիրուսի տարածումը զսպելուն: