Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել խորհրդարանի հետ կոնֆլիկտի պատճառով, որը հրաժարավել է ճանաչել Սահմանադրական դատարանի վճիռը օրենսդրական մարմնի լուծարման անհրաժեշտության մասին:

«Գլխավոր հարցը Մոլդովայի Հանրապետությունում սահմանադրական կարգի դեմ գործողություններն են»,-ասվում է նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՍԴ-ն բավարարել էր Սանդուի խնդրանքը՝ խորհրդարանն անգործունակ ճանաչելու մասին, քանի որ պատգամավորները երկու անգամ չէին կարողացել հաստատել կառավարության կազմը: Դա նախագահին իրավունք է տալիս ցրել խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել: