Ենթադրվում է, որ կորած ինդոնեզական սուզանավում թթվածինը սպառվել է, սակայն որոնումները շարունակվում են: Սուզանավում 53 մարդ է գտնվում, հայտնում է Fox News- ը:
KRI Nanggala 402 սուզանավն անհետացել էր չորեքշաբթի ուսումնական վարժանքի ժամանակ սուզվելուց հետո: Իշխանությունները կարծում են, որ թթվածինը կսպառվի շաբաթ օրը՝ տեղական ժամանակով առավոտյան 3:00-ին:
Որոնողական աշխատանքներին միացել են ԱՄՆ նավատորմը եւ մի շարք այլ երկրներ, սակայն սուզանավը դեռ չի հայտնաբերվել:
Իշխանությունները մտավախություններ ունեն, որ նավը խորտակվել է 2300 ֆուտ խորության վրա, ինչն այն անհասանելի է դարձնում փրկարարների համար: Այս խորության վրա կարող է նավի կորպուսը վնասված լինել:





























