Բալիի ափերին անհայտ կորած ինդոնեզական սուզանավը խորտակվել է: Այս մասին հայտարարել են երկրի Ռազմածովային ուժերը, փոխանցում է AFP-ն:
Որոնողական խումբը հայտնաբերել է KRI Nanggala 402-ի բեկորները, այդ թվում՝ իրեր սուզանավի ներսից, որում թթվածնի պաշարն արդեն սպառվել է:
Իշխանությունները հայտնել են, որ գերմանական արտադրության նավը բավարար թթվածնով ապահովվել է ընդամենը երեք օրվա ընթացքում հզորությունը կորցնելուց հետո: Վերջնաժամկետը լրացավ շաբաթ օրը վաղ առավոտյան:
Ռազմածովային ուժերը մի քանի իր են ցույց տվել, այդ թվում՝ տորպեդի մի կտոր եւ շիշ, որոնք օգտագործվել էին սուզանավի պերիսկոպը յուղելու համար: Նրանք նաեւ աղոթքի գորգ են գտել, որն օգտագործում էին մահմեդականները:
Սուզանավն Ինդոնեզիայի նավատորմի հինգ նավերից մեկն էր, որն անհետացել էր չորեքշաբթի ինդոնեզական կղզու մոտ մարտական տորպեդներով վարժանքների ժամանակ:
Նավում 53 մարդ կար:
Իշխանությունները հնարավոր բացատրություն չեն առաջարկել սուզանավի հանկարծակի անհետացման վերաբերյալ եւ չեն մեկնաբանել հարցերն այն մասին՝ արդյոք նավը գերբեռնված էր, թե՞ ոչ:





























