Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը երկուշաբթի ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բարտլ Գորմանին նոտա է փոխանցել ամերիկյան դեսպանատան եւ հյուպատոսությունների աշխատակիցների համար Ռուսաստան մեկնելու կարգի փոփոխության վերաբերյալ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Քննարկվել է երկկողմ հարաբերությունների մի քանի արդիական հարց: Զրուցակցին ՌԴ ԱԳՆ-ից գրություն է հանձնվել Ռուսաստանի Դաշնության տարածքով ԱՄՆ դեսպանատան եւ հյուպատոսական գրասենյակների անձնակազմի համար Ռուսաստանի Դաշնություն ճանապարհորդելու ընթացիկ ընթացակարգում ռուսական կողմից կատարված փոփոխությունների վերաբերյալ»,- ասվում է Րյաբկովի եւ Գորմանի հանդիպումից հետո արված հայտարարության մեջ:
«Ամերիկյան կողմին տեղեկացվել է, որ առաջիկայում սպասվում են հետագա որոշումներն ապրիլի 16-ին Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության զարգացման վերաբերյալ, որոնց մասին ԱՄՆ դեսպանությունը ժամանակին կտեղեկացվի»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:





























