Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը ծրագրվում է անցկացնել ամռան ամիսներին, սակայն հստակ ամսաթիվ դեռ չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով՝ դեռ պետք է վերլուծել մի շարք տարբեր գործոններ, որպեսզի վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի:

Պուտինը եւ Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Բայդենն առաջ է քաշել երրորդ երկրում առաջիկա ամիսներին ռուս-ամերիկյան գագաթաժողովի անցկացման գաղափարը: