Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանի վարչապետին կոչ է արել ավելի լայն քննարկումներ անցկացնել մարդու իրավունքների վերաբերյալ, հայտնում է AP-ն:

Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները «նշանակում են, որ մենք կարող ենք բարդ խնդիրներ լուծել եւ ամեն ինչ քննարկել բանակցությունների սեղանի շուրջ»:

Մերկելը եւ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը խորհրդակցություններ են անցկացրել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, տնտեսական համագործակցությունը եւ այլ թեմաներ:

Մերկելը քննադատություն է հնչեցրել Գերմանիայի կողմից Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ՝ իր ուղերձում նշելով. «Տարաձայնություններ կան, հատկապես, երբ մտածում ենք իրավիճակի մասին, օրինակ՝ Հոնկոնգում: Մինչ այժմ մեզ միշտ հաջողվել է լավ լուծել այս խնդիրները: Հուսով եմ, որ մենք կարող ենք հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը մարդու իրավունքների շուրջ»,- ասել է Մերկելը:

Նա նշել է, որ «խորքային» բանակցություններ է ցանկանում, որոնց կմասնակցեն նաեւ այս երկրների արդարադատության նախարարները:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ուղիղ կերպով հայտարարել է, որ Լի Կեցյանը «շեշտել է, որ, չնայած երկու երկրները տարբեր տեսակետներ ունեն որոշ հարցերի շուրջ, երկու կողմերն էլ պետք է հարգեն միմյանց հիմնարար շահերն ու մտահոգությունները, հաղորդակցության մեջ մտնեն հավասարության եւ միմյանց ներքին գործերին չխառնվելու հիման վրա»: