ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում որոշել են հիշեցնել, որ հարավային Ադանա նահանգում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան պատկանում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին եւ Թուրքիայի ռազմական համալիր է հանդիսանում:
Ինչպես հաղորդում է TRT News գործակալությունը, հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին, Թուրքիայի կառավարությունը «թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանը «Ինջիրլիքում» մասնակցել Թուրքիայի զինված ուժերի օբյեկտներում համատեղ պաշտպանական միջոցառումներին»: Ավելին, «Ինջիրլիքում» որոշակի օբյեկտների օգտագործումն իրականացվել է 1980-ի մարտին Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ ստորագրված Պաշտպանական եւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
Հարցեր են առաջանում՝ կապված «Ինջիրլիք» բազայի ապագայի հետ, որտեղ տեղակայված են ԱՄՆ միջուկային մարտագլխիկներ: «Ինջիրլիք բազայի բոլոր օբյեկտները պատկանում են Թուրքիայի Հանրապետությանը»,- հայտարարել են ՊՆ-ում աղբյուրները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019-ի դեկտեմբերին ասել էր, որ իրենք կարող են փակել բազան՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքների եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Սենատի բանձեւի, ինչը այդպես էլ չեն արել:





























