Մայիսի 26-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել:

Առավոտյան Լիսինյան փողոցի տներից մեկի մոտ մի կնոջ պարանոցից պոկել էին ոսկե շղթան և դիմել փախուստի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքից րոպեներ անց ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց: Հերթապահ խումբը մեկնեց Լիսինյան փողոց:

Ոստիկանները զրուցեցին տուժողի հետ, ըստ նրա կողոպտողը գանգրահեր էր, կանաչ տաբատով, դեմքը չէր հասցրել տեսնել։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին ։ Բաժնի քրեական հետախույզները համագործակցելով Նուբարաշենի բաժանմունքի ծառայողներն հետ տեղեկություններ ստացան, որ կողոպուտը կատարել է Որմնադիրների փողոցի 30-ամյա մի բնակիչ։

Հունիսի 17-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։

Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք։

Հանգամանքները պարզվում են։

Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է։