Վերնիսաժում կապված զբոսաշրջիկների քիչ այցելությունների հետ վաճառքը պակասել է։ Առևտրականները բողոքում են, որ միշտ չէ, որ կարողանում են շահույթ ստանալ։
«Ամեն օր այսպես գալիս ենք, բայց դատարկ գնում ենք։ Եթե մարդ չկա, ինչպե՞ս կարող է առևտուր լինել։ Ռուսաստանից եկած նայել են հիմնականում գալիս են, նայում ու հեռանում», -NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գրիշա Ղազարյանը։
Վերնիսաժի արհեստավորները հիշում են, որ նախքան կորոնավիրուսի տարածումը շատ վաճառքներ էին ունենում։ Բացի զբոսաշրջիկների քիչ լինելը նրանք կարծում են, որ Վերնիսաժը բավականաչափ չի գովազդվում զբոսաշրջիկների համար, իսկ զբոսաշրջավարներն էլ նրանց չեն ուղղորդում։
«Նկատել ենք, որ գիդերը կարծես թե հատուկ խանութների հետ են կապված և զբոսաշրջիկներին տանում են այդ խանութներ։ Գիդերով շատ քչերն են այստեղ գալիս, հիմնականում զբոսաշրջիները միայնակ են գալիս», - ասաց Մարիամ Մխիթարյանը։











