Հուլիսի 13-ին ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Երեւանում բնակվող 42-ամյա մի տղամարդ իր մեքենայում ապօրինի հրազեն ունի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնաբերվել է Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում եւ ապօրնինի զենք-զինամթերքի ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, մեքենան էլ տեղափոխվել հատուկ տարածք: