Ռուսաստանում С-500 զենիթահրթիռային համակարգի հաջող փորձարկումներ են անցկացրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կապուստին Յարի զորակայանում տեղի են ունեցել զենքի նորագույն տեսակի փորձարկումներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ցույց են տվել С-500-ի կրակոցների տեսանյութը եւ ընդգծել են, որ նորագույն զենիթահրթիռային համակարգը հաջողությամբ խոցել է բալիստիկ թիրախը. «Ըստ օբյեկտիվ վերահսկման միջոցների տվյալների՝ թիրախը խոցվել է»: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ ռուս զինվորականներին հաջողվել է հաստատել ռուսական ՀՕՊ տեխնիկայի մարտավարական-տեխնիկական բնութագրերը եւ բարձր հուսալիությունը: «Փորձարկումների ամբողջական ցիկլի ավարտից հետո վերազինման պլաններով նախատեսվում է առաջին С-500 համակարգի մատակարարումը մերձմոսկովյան ՀՕՊ-ՀՀՊ միավորմանը»,- եզրափակել են գերատեսչության ներկայացուցիչները: