Վրաստանի կառավարությունը հայկական եկեղեցուն իրավական կարգավիճակ է տվել, պատրիարքարանին եւ հասարակությանը սեփական իշխանությունը ցույց տալու համար: Նման տեսակետ է հայտնել վրացի կոնֆլիկտաբան Մամուկա Արեշիձեն, հաղորդում է «Մեդիանյուզ» գործակալությունը:
Նա խոսքով, Վրաստանի իշխանությունների կողմից կատարված նման քայլը մի քանի հնարավոր բացատրություն ունի, որից մեկը Հայաստանի կողմից ճնշում գործադրելն է, որը կարող է բացատրվել ռուսական կոնտեսքստում` վրաց-հայկական հարաբերությունների խորացմամբ:
«Մասնավորապես, Վրաստանի կառավարությունը Հայաստանի կառավարության միջոցով ձգտում է ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ: Մյուս վարկածն էլ փոխզիջումն է` չերքեզների ցեղասպանությունն ընդունելու համար»,-հայտարարել է կոնֆլիկտաբանն, ընդգծելով, որ եթե Վրաստանի կառավարությունը սխալ որոշում է կայացրել, որը կարող է հետագայում լուրջ հետեւանքների առիթ հանդիսանալ, ապա մեղավորությունը ոչ թե հայերի ճնշման մեջ պետք է փնտրել, այլ` Վրաստանի կառավարության:
Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարության եւ վրաց պատրիարքարանի հարաբերություններին, ապա նրա կարծիքով նրանց միջեւ լուռ ընդվզումներ վաղուց է նկատվում:
«Կառավարությունը եւ հասարակությունը պետք է զգույշ լինեն, որ եկեղեցիների միջեւ առկա հակասությունները չվերաճեն էթնիկ հակամարտության»,-նշել է նա:




























