«Մեր հանրապետությունում բնավ չկա հեղափոխական իրավիճակ, մեր հանրապետությունում կան խնդիրներ, որոնք մենք բոլորս տեսնում ենք: Եւ եթե այդ խնդիրների մասին չխոսենք, չի նշանակի, որ այդ խնդիրները չկան: Մարդիկ սպասում են այդ խնդիրների լուծմանը, եւ մենք էլ աշխատում ենք այդ խնդիրները լուծել: Եւ եթե այդ խնդիրները բարձրացնում են նաեւ ընդդիմադիր ուժերը, մենք դա պետք է ողջունենք, առավել եւս, եթե այդ բարձրացման դրսեւորումները իրենց մեջ չունեն ծայրահեղականության, արմատականության, ջարդուփշուր անելու էլեմենտներ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Առավոտ». ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը խոսում է հեղափոխության մասին
Տեղադրություն




























