Ռուս-ադրբեջանական սահմանին 4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, երկրաշարժը տեղի է ունեցել Շեքի քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժից հետո արձանագրվել է աֆթերշոկ: