Տրիպոլիի Բաբ ալ Ազիզ շրջանում գտնվող Քադաֆիի նստավայրի մոտ հունիսի 9-ի գիշերը երկու հզոր պայթյուն է որոտացել: Այդ մասին հաղորդել է «France-Presse»-ը: Հասցված վնասի մասին տվյալներ չկան:
Հուլիսի 8-ին Քադաֆին սպառնացել էր մի քանի հարյուր լիբիացի զինվորներ ուղարկել Եվրոպա` արեւմտյան երկրներից վրեժ լուծելու ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների համար:
Լիբիայի իշխանությունների տվյալներով` ՆԱՏՕ-ի ռմբահարումների արդյուքնում երկրում զոհվել է 700 մարդ, որոնց հիմնական մասը խաղաղ բնակիչներ են:



























