Վրաստանի արտգործնախարարության շենքի դիմաց  հունիսի 8-ի երեկոյան մի շարք ֆոտոթղթակիցներ եւ լրագրողներ, որպես համերաշխություն իրենց ձերբակալված գործընկերների, «լռության ակցիա» են անցկացրել:   

Ինչպես հաղորդում է  «Նովոստի- Գրուզիան»,  մոտ 20 ֆոտոթղթակիցներ, սպիտակ շապիկներով, որոնց վրա պատկերված են եղել կարմիրով ջնջված լուսանկարչական խցիկներ, կենդանի շղթա են կազմել:  Այդ նշանն, ըստ նրանց, խորհրդանշում է լուսանկարելու արգելքը:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության բաժինը լրտեսության մեղադրանքով օրերես ձերբակալել էր չորս ֆոտոթղթակցի: