Սոմալիի հարեւանությամբ գտնվող Ջիբուտի պետությունում տեղի է ունեցել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ռազմակայանը, որն այստեղ ծովահենության դեմ պայքարի առաքելություն է իրականացնում:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով NHK հեռուստաընկերությունը, Ճապոնիայի կառավարությունը որոշել է եւս մեկ տարով երկարաձգել Սոմալիի ափերին ծովահենության դեմ պայքարի իր առաքելությունը:

Ճապոնիայի կառավարությունն իր նավերն ու պարեկային օդանավերը տեղաբաշխել է հակածովահենային օրենսդրության համապատասխան: Նրանց խնդիրը նավերի վերահսկողություն իրականացնելն է: