Ամուսնու դաժան ծեծի հետեւանքով հուլիս 2-ին Տաշիրում մահացած Նատալյա Մ.-ն իմացել է, որ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ է ստացել, բայց հրաժարվել է բուժում ստանալուց եւ իր ցանկությամբ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է «Տաշիր» բժշկական կենտրոնի տնօրեն Վ. Չալաբյանը:
Վերջինս պատմել է, որ իրենք Նատալյա Մ.-ին հորդորել են տեղափոխվել Երեւան, սակայն նա ասել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող դա թույլ տալ:




























