2010-ի սեպտեմբերից ի վեր Ուկրաինայի խորհրդարանի նիստերից բացակայող պատգամավորների աշխատավարձից շուրջ 600 կես հազար դոլար են պահել: Այս մասին հուլիսի 8-ին հայտարարել է Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը` ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել, որ պատգամավորները չեն այցելում Գերագույն Ռադայի նիստերին, սակայն աշխատավարձ են ստանում: Դրա հետ կապված, պատգամավորներին պատրադրել են ամեն օր գրանցվել նիստերի դահլիճ մտնելիս, հաղորդում է Telegraf.by-ը:




























