Արարատյան դաշտավայրում ծիրանի բերքահավաք է: Պղագործներն ասում են, որ այս տավա ընդհանուր բերքի միայն 10 տոկոսն է պահպանվել, որն էլ իր որակական հատկանիշներվ հարմար է միայն մթերման համար: Մինչ իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, թե այս տարի ջեմի համար նախատեսված 1կգ-ն կմթերվի 100 դրամով, Արմավիրի մարզի մի շարք համայքններ այգիներից հավաքված ծիրանը մարզի վրամշակվող ձեռնարկությունները գնում են 70 դրամով:
Ինչպես «Երկիրին» հայտնել են Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայքնների հողագորները, պետությունից որպես վնասի փոխհատուցում, օգնություն են ստացել մի քանի կգ լոբու, մի քանի տուփ վարունգի եւ գազարի սերմեր: Սակայյն նրանք պետությունից ակնակլում են օգնություն ոչ թե սերմերի տեսքով, այլ ֆինանսական հողի կամ էլ ոռոգման ջրի վարձավճարների փոպհատուցման տեսքով:




























