Մոտ մեկ ամիս առաջ սկսված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու համար ստորագրահավաքի արդյունքները կամփոփվեն հուլիսի 10-ին, Ժիրայր Սեֆիլյանի 44 ամյակի օրը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայազն Երիտասարդների Միաբանությունից, հուլիսի 10-ի առավոտյան 10-ից Հայազն Երիտասարդները Կոնսերվատորիայի հարակից այգում կշարունակեն ստորագրահավաքը մինչ ժամը 16.00-ը, իսկ 16.00-ին երթով ստորագրությունները կտարվեն ՀՀ նախագահի նստավայր:
Երթը կսկսվի ժամը 16ին, Կոնսերվատորիայի հարակից այգուց:




























