Գյումրի քաղաքի Շիրակացի, Վազգեն Սարգսյանի եւ հարակից մի քանի փողոցներ արդեն 10 օրից ավելի է, ինչ զրկված են բնական գազից: Բնակիչների խոսքով, գազի անջատումները հիմնավորված չեն, իսկ իրենց բազմաթիվ ահազանգերին պատասխանում են, որ անջատումներն անորոշ ժամանակով են:

Գազից զրկված են, մասնավորապես, Սարգսյան, Շիրակացի փողոցների, Բալատոն վարժարանին հարակից տարածքի  մոտ 400 բնակելի տներ:

Գյումրիի գազամատակարարման ծառայությունից NEWS.am-ի թղթակցին փոխանցել են, որ անջատումները կապված են խոշոր վթարի հետ, ու այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում: Անջատումները Գյումրիում շարունակական բնույթ կունենան անորոշ ժամանակով: