Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում, հուլիսի 10-ի երեկոյան Ախուրյան գետում պատանի է խեղդվել:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Շիրակի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ ջրային փրկարար:

Ժամը 00.47-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 158/026 տնակի բնակիչ 16-ամյա Հովհաննես Մատինյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: