Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրական վճիռ է կայացրել «Նացիոնալ-սոցիալիստական միության» (НСО) 13 անդամների նկատմամբ, որոնց մեղադրում են 27 սպանությունների եւ ահաբեկչության մեջ:

Ավելի վաղ դատախազը 13 ամբաստանյալներից 7-ի համար ցմահ ազատազրկում էր պահանջել, մեկի համար պայմանական ազատազրկում, իսկ մյուսների համար` 10-ից 25 տարվա ազատազրկում:

Մեղադրյալներն, ըստ քննության, մի շարք ծանր եւ առանձնակի ծանր հանցագործություններ են կատարել: Հանցագործներից մեկը` զինծառայող Սերգեյ Յուրովը մեղադրվում է նաեւ դասալքության մեջ, ուստի դատավարությունն ընթանում է ռազմական դատարանում: Լսումները սկսվել են 2010թ. ապրիլին եւ անցնում են դռնփակ:

Քննությունը կարծում է, որ խմբավորման ղեկավարը Լեւ Մոլոտկովն է:

ՌԴ Գերագույն դատարանն ավելի վաղ կազմակերպությունը ծայրահեղական էր որակել եւ արգելել էր դրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում: