Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիա։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Սոֆիայի Ալեքսանդր Նեւսկի հրապարակում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահին դիմավորելու  արարողությունը, որի ընթացքում հնչել են 2 երկրների օրհներգերը։

Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովն ընդունելու է իր թուրք գործընկերոջը, որից հետո երկու նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։