«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 11-ին փոխարժեքը զարմանալի կայունություն է ցուցաբերել: Բորսայում վաճառվել է 4.68 մլն դոլար, ու բոլոր 43 գործարքները տեղի են ունեցել նույն փոխարժեքով` 1 դոլար/369 դրամ:

Նշենք, որ անցյալ ուրբաթ դոլարի միջին փոխարժեքը 367.54 դրամ էր:

Նշենք, որ անցյալ շաբաթ Կենտրոնական բանկը բորսայում առուվաճառքի գործարք չի կատարել:

Երեւանի փոխանակման կետերում կանխիկ դոլար դեռեւս կարելի է ձեռք բերել 370 դրամով: Դոլարն ընդունվում է 367-68 դրամով: