Կիպրոսի պաշտպանության նախարարն ու Ազգային գվարդիայի հրամանատարը հրաժարական են ներկայացրել այսօր` հուլիսի 11-ին ռազմակայանում տեղի ունեցած հզոր պայթյուններից հետո, հաղորդում է Կիպրոսի պետական ռադիոն: Արտակարգ միջադեպի արդյունքում զոհվել էր 12 մարդ, տասնյակները վիրավորվել էին, հաղորդում է rg.ru-ն:

Հրաժարական ներկայացրած անձինք են պաշտպանության նախարար Կոստաս Պապակոստասը եւ Ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Պետրոս Ցալկիդիսը: Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասն ընդունել է երկու հրաժարականները:

Հուլիսի 11-ի վաղ առավոտյան ռազմածովային ուզերի բազայում հրդեհի մարման ժամանակ պայթել է զինամթերքը, որն առգրավվել էին 2009թ. «Մոնչեգորսկ» նավից: Կիպրական իշխանությունները կասկածում էին, որ բեռը նախատեսված էր Իրանի համար:

Միջադեպի արդյունքում կղզու մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրականությունը: Նախնական տեղեկություններով, պայթել են վառոդով արկղերը: Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, վնասվել է խոշորագույն էլեկտրակայանը, սակայն այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: