Ուկրաինայում լարվածության աճի ֆոնին Իրանի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ գնալ քաղաքական ճանապարհով՝ խնդիրները լուծելու համար։

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանը ուշադիր հետեւում է Ուկրաինայում իրադարձությունների ընթացքին, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ կարծում է, որ պետք է խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության հետագա աճի։

Նա նաեւ  կողմերին կոչ է արել ընտրել երկխոսության եւ խաղաղ ճանապարհով հարցերը լուծելու տարբերակը։

Խատիբզադեն նշել է, որ «ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի միջամտությունն ու սադրիչ միջոցները, ցավոք, բարդացրել են իրավիճակը տարածաշրջանում»։