ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Կիեւից շարժվել է դեպի Զապորոժիե ատոմակայան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին։

«ՄԱԳԱՏԷ-ի շարասյունը չորեքշաբթի Կիեւից դեպի ԶԱԷԿ է շարժվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Պարզ չէ, թե պատվիրակությունը երբ է նախատեսում ժամանել նշանակման վայր։

France Presse-ի փոխանցմամբ՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաստատել է, որ առաքելությունը դեպի կայան է շարժվում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ միջուկային գործակալության ստուգումը ԶԱԷԿ-ում կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։