Շատ բացասական եմ գնահատում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Հաշվի առնելով Զատուլինի պաշտոնը, այն հանգամանքը, որ չի կարելի քաղաքական տարակարծությունների համար մարդկանց արգելել մտնել Հայաստան եւ կարծիք արտահայտել:
Սա եւս մեկ ցուցիչներից մեկն է, որ մենք գնում ենք հակառուսականությունը խթանելու ճանապարհով: Սա խայտառակություն է, սկանդալ: Չի կարող այդ երկրի խորհրդարանի կարեւորագույն հանձնաժողովներից մեկի նախագահին արգելվել մտնել դաշնակից երկրի տարածք եւ հանդիպումներ ունենալ քաղաքական ուժերի հետ: Սովորաբար նման քայլերի գնում են, երբ որ թշնամացած են լինում»,-ասաց նա:











