Ոստիկանության Աշտարակի բաժին տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 9-ին Աշտարակի թաղամասերից մեկում գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեպքից մեկ օր անց Աշտարակի Շիրազի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին և գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին 42-ամյա մի կնոջ:

Ոստիկանությունում նա հայտնեց, որ ավտոտնակը չուներ մուտքի դուռ, ինքն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էր ներս ու գողացել շինարարական գործիքներ:

Համայնքային ոստիկանները պարզել են տուժողի ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: