ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր կնոջը՝ Ջիլին, ամեն Նոր տարի նույն նվերն է տալիս։  Այս մասին առաջին տիկինը պատմել է CBS հեռուստաալիքով «Չառլիի հրեշտակները» ֆիլմի աստղ Դրյու Բերիմորի թոք-շոուում, հաղորդում է Independent-ը։ 

Ջո եւ Ջիլ Բայդենները դարձել են թոք-շոուի նոր թողարկման հերոսները, որտեղ պատմել են տոնական ավանդույթների մասին, որոնք գոյություն ունեն իրենց ընտանիքում։

Մասնավորապես, ԱՄՆ առաջին տիկինը խոստովանել է, որ ամեն տարի իր ամուսինն իրեն նոր բանաստեղծություն է նվիրում։ ԱՄՆ նախագահն իր հերթին ընդգծել է, որ բոլոր տողերն ինքնուրույն է հորինում։ Նա նաեւ հավելել է, որ շատ է սիրում իր կնոջը, ուստի մեկ բանաստեղծությամբ չի սահմանափակվում եւ նրա համար ինչ-որ բան է գնում։