Գերմանիան սկզբունքային առարկություն չունի Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգերի մատակարարումներում ԱՄՆ-ին հետեւելու հարցում, սակայն ներկայումս չունի մատակարարման համար մատչելի համակարգեր: Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Հեբեշթրայթը։ Գերմանիան համաձայնել է երեք Patriot հրթիռային համալիրներ տեղակայել Լեհաստանի արեւելքում՝ ՆԱՏՕ-ի գծով  իր դաշնակցի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։

«Սրանք երեք հասանելի Patriot համակարգերն են»,-ասել է նա՝ հավելելով, որ հարցն այն չէ, որ Գերմանիան չի ցանկանում ինչ-որ կոնկրետ քայլեր ձեռնարկել, այլ այն, որ հասանելի համակարգեր չկան։