Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

-              «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

-              «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

-              «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

-              «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,

-              «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

-              «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

-              «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

-              «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբա-ղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

-              «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

-              «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

-              «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը: