ԱՄՆ ծովային ուժերի անդաներին, ամենայն հավանականությամբ, կարգելվի «պարոն» կամ «տիկին» դիմելաձեւերի կիրառումը նորակոչիկների հետ հարաբերություններում`սեռական պատկանելության վերաբերյալ վիրավորանքներից խուսափելու համար:
Համապատասխան առաջարկությունն արվել է Պիտսբուրգի համալսարանի պատրաստած նոր զեկույցում։
738 էջանոց ուսումնասիրությունը, պարզել է, որ վերադասներին դիմելու ավանդական եղանակները «զսպում են գենդերային ինտեգրումը»:
Ծովային հետեւակային կորպուսի վերապատրաստման եւ կրթության հրամանատարության շտաբի պետ, գնդապետ Հովարդ Հոլը ասել է, որ արմատական փոփոխությունը դիտարկվում է ղեկավարության կողմից, թեեւ որոշակի դիմադրությամբ, նշում է MarineCorps Times-ի:
««Տիկին» կամ «պարոն» ասելու փոխարեն նորակոչիկները հրահանգիչներին դիմելիս պետք է օգտագործեն իրենց կոչումները եւ ազգանունները», - ասվում է հայտարարության մեջ. «Գենդերային նույնացուցիչները նորակոչիկներին խրախուսում են նախ մտածել կամ տեսողականորեն նկատել վարժարանի հրահանգչի սեռը, այլ ոչ թե կոչումը կամ դիրքը»:





























