Իսպանացի օրենսդիրներն ընդունել են օրինագիծ, որը թույլ է տալիս 14 տարեկանից բարձր տրանսգենդերներին փոխել իրենց սեռը փաստաթղթերում՝ առանց հոգեբանական կամ այլ բժշկական գնահատման անհրաժեշտության, հայտնում է Reuters լրատվական կազմակերպությունը։

Նմանատիպ օրենքներ ունեցող որոշ այլ երկրներում մինչեւ 18 տարեկան երեխաների դեպքում դեռեւս ծնողի թույլտվություն են պահանջում:

Իսպանական օրինագիծը, որը խիստ քննադատության էր արժանացել պահպանողական ընդդիմության եւ որոշ ֆեմինիստների կողմից, հաստատվել է խորհրդարանի ստորին պալատում՝ 188 կողմ, 150 դեմ, յոթ ձեռնպահ ձայներով։ Այն դեռեւս պետք է հաստատվի Սենատի կողմից։