Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հերքել է Ռուսաստան զինամթերք մատակարարելու ԶԼՄ-ների տեղեկությունը՝ այն անվանելով «անհիմն», եւ դատապարտել է ԱՄՆ-ին Ուկրաինային մահասփյուռ զենք տրամադրելու համար, տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը։

Ճապոնական Tokyo Shimbun թերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան, իբր, անցած ամիս գնացքով զինամթերք, այդ թվում հրետանային արկեր է ուղարկել Ռուսաստան, լրացուցիչ մատակարարումներ են սպասվում առաջիկա շաբաթներին։

«Ճապոնական ԶԼՄ-ների կեղծ տեղեկությունները, թե Հյուսիսային Կորեան զինամթերք է առաջարկել Ռուսաստանին, ամենաանհեթեթ շեղիչ խուսանավում են, որոնք անգամ մեկնաբանության արժանի չեն»,- ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

«Հյուսիսային Կորեան հավատարիմ է իր սկզբունքային դիրքորոշմանը երկրի եւ Ռուսաստանի միջեւ «զենքի գործարքի» հարցում, որը երբեք չի եղել»,- ասել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ հենց Միացյալ Նահանգներն է «Ուկրաինա արյունահեղություն եւ ավերածություններ բերում՝ տարբեր տեսակի մահասփյուռ զենք մատակարարելով»։