Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հորդորել է իտալացիներին օրը մեկ ժամ անջատել գազն ու էլեկտրականությունը՝ «ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության», տեղեկացրել է Reuters-ը։

«Որպեսզի հասկանանք, թե ինչի միջով են անցնում ուկրաինացիները, ես բոլոր իտալացիներին խնդրում եմ  օրը մեկ ժամ անջատել էներգիայի բոլոր աղբյուրները»,- ասել է Մելոնին Հռոմում Իտալիայի դեսպանների հավաքի ժամանակ ունեցած ելույթում։

Նա խոստացել է շարունակել զենք մատակարարել Ուկրաինա, չնայած հարցի վերաբերյալ կառավարող կոալիցիայում եւ հանրային կարծիքում առկա տարաձայնություններին։