2022 թվականին շահագործված հայկական առաջին արբանյակի` ArmSat–1-ի կառավարումը Հայաստանից իրականացնելու գործընթացը նախատեսված է 2023-ին:

«Սարքավորումների մեծ մասը մատակարարվել է Հայաստան, ուղղակի մոնտաժային աշխատանքները 2022-ին կհասցրեցինք»,-այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ ըստ պայմանագրի նախատեսվում է արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանը շահագործման հանձնել 2023-ին։

Ինչ վերաբերում է երկրորդ արբանյակ ունենալու հնարավորությանը, նախարարն ասաց. «Դա դեռ խոսակցությունների փուլում է, բանակցություններ ենք վարում, ծանոթանում են շուկայում առկա առաջարկներին, բայց դեռևս վերջնական որոշում չկա»: