Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ իրենց խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, եթե հասնի ՍԴ, ապա այն միանշանակ հակաքաղաքական, հակասահմանադրական, հակօրինական գործողություն է: 

«Դա խորհրդի նիստ օրակարգում ըդգրկվող նախագիծ է, խորհուրդը դեռ նման որոշում չի կայացրել, օրենքի համաձայն եթե տեղեկանք է ներկայացվում, այն ավտոմատ պետք է  ընդգրկվի խորհրդի նիստի օրակարգ: Կտեսնենք, թե իրենք ինչ որոշումներ կկայացնեն, գործող օրենքի համաձայն, եթե պատգամավորը չի մասնակցում այդ քննարկմանը, ավտոմատ 7 օրով հետաձգվում է այդ հարցը եւ հաջորդ նիստին, նույնիսկ եթե պատգամավոր չի մասնակցում, խորհուրդն իրավասու է կայացնել համանման որոշում` դիմելու Սահմանադրական դատարան, կամ չդիմելու,կամ պարզապես խորհուրդը որեւէ որոշում չի կայացնում, որից հետո, եթե չի կայացնում որոշում, ապա այդ իրավունքն անցնում է պատգամավորների 1/5-րդ ին, ովքեր ունեն 30-օրյա ժամկետ նույն հարցով ՍԴ դիմելու համար: Պետք է արձանագրեմ, որ ինչպես նախորդ անգամ, այս անգամ ես միարժեքորեն համոզված եմ, որ այն գործողությունը, որը որ նախատեսվում է, օրինակ որ կմիջնորդեն ՍԴ-ում լիազորությունների դադարեցման հարցով, ակնհայտ հակաքաղաքական, հակասահմանադրական, հակօրինական գործողություն է, դրա բոլոր իրավական հիմքերը եւ փաստարկները կան եւ անհրաժեշտության  դեպքում այն կվիճարկվի նաեւ Սդ-ում: Թեեւ այդ ՍԴ-ն արդեն մեծամասամբ զավթված է գործող քաղաքական ուժի կողմից, բայց, այնուամենայնիվ, գոյություն ունեն միջազգային կանոններ, սկզբունքներ, միջազգային պարտավորութուն ՀՀ-ի կողմից ստանձնած, որոնք պարզապես չեն կարող անտեսվել»,- NEWS.am-ի հետ զրույցում  ասաց նա:

Մինասյանն ասաց, որ յուրաքանչյուր պատգամավորի հարցը ինչպես ԱԺ խորհրդի նիստում, այնպես էլ Սդ-ում անհատապես է քննարկվելու եւ պատգամավորը իրավունք ունի ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով հանդես գալ:

«Սդ-ն ըստ գործող կարգավորումների, երբ մուտք է արվում նման միջնորդություն, 30-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի, եթե այլ հիմնավորումներ չի ներկայացվում եւ որոշման կայացումը չի կասեցվում: Հարցն այն է, որ իրականում այն մեկնաբանությունը, որ տրվում է կոնկրետ դեպքում, մեր խորին համոզմամբ, ինքը սահմանդրության  հետ հակասության մեջ է մի քանի պահանջներից ելնելով, հատկապես հաշվի առնելով 2015 սահմանադրական փոփոխություններով ուղիղ է ամրգարված, որ պատգամավորը պատասխանատվություն  չի կարող կրել իր պատգամավորական գործունեության շրջանում իր քվեարկության համար: Եւ քվերակությունների կեսից բացակայելու դեպքում ՍԴ  մեկնաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում քվերակություն»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` ակնհայտ է, որ ժողովրդի քվեն ստացած պատգամավորը հենց այնպես չի կարող  զրկվել այդ լիազորություններից:

«Թեեւ, ինչպես մենք բազմիցս ասել ենք, ոչ մանդատն է մեզ պահում, ոչ էլ այդ մանդատի արժեքն է այսօր կարեւոր, որովհետեւ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որն արհամարհել, ոտնահարել է Սահմանադրությունը, սահմանադրական կարգը, հայրենիքն է հանձնում, հետեւաբար մանդատի արժեքն այստեղ իրենից ոչ մի բան չի ներկայացնում, բայց եթե խոսում ենք  ժողովրդավարական համակարգերի հաստատման եւ իշխանությունների կամայականություններին վերջ տալու մասին, միանշանակ է, որ այս հարցը պետք է քննարկման առակա դառնա ոչ միայն մեր, այլեւ եվրապական դատարանում»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի խորհրդի՝ հունվարի 13–ի նիստի օրակարգ է մտել «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծը։

Խոսքը վերաբերում է հետեւյալ պատգամավորներին` Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան, Արմեն Ռուստամյան, Սեյրան Օհանյան, Էլինար Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Արգիշտի Գևորգյան, Գեղամ Մանուկյան, Քրիստինե Վարդանյան, Աղվան Վարդանյան, Ագնեսա Խամոյան, Անդրանիկ Թևանայան, Աշոտ Սիմոնյան, Արմեն Չարչյան, Ասպրամ Կրպեյան, Արմենուհի Կյուրեղյան, Թադեւոս Ավետիսյան, Արթուր Սարգսյան, Արթուր Խաչատրյան, Արեգնազ Մանուկյան, Գեղամ Նազարյան եւ Զեմֆիրա Միրզոևա:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր։