ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անհեթություն որակեց մամուլում շրջանավող այն լուրերը, որ ինքը կարգադրել է մարզերում ազատվել իշխանությանը ոչ հաճո դպրոցի տնօրեններից:
«Ուսուցիչների ատեստավորումը շուրջ 50 տոկոսը հաղթահարում է դրա արդյունքները եւ, անկեղծ ասա, եթե որեւէ մեկը կվերլուծի, կբերի եւ կներկայացնի տվյալ, որ այնտեղ ատեստավորումը չանցածուսուցիչների հետ որեւէ կապ ունի իրենց հայացքները, նման բան ուղղակի չի կարող լինել, ուսուցիչների մասնագիտական գիտելիքներն են ստուգվում, ուստի այդ դիտարկմանը պատասխանելն անիմաստ է, այդտեղ որեւէ ռացիոնալ դիտարկում չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, որ ատեստավորման ընթացքում անպիսի առաջադրանքներ են լինում, որ նույնիսկ լավագույն ուսուցիչները չեն կարողանում հաղթահարել, նախարարն ասաց, որ անցողիկ շեմը իջեցվել է 80 տոկոսից 70 տոկոս, բացի այդ անընդհատ փոփոխվում են հարցաշարերը:
«Սա մի աշխատանք է, որը մենք անում ենք ուսուցիչների հետ միասին ու կուզեմ նաեւ շնորհակալություն հայտնել, որովհետեւ ուսուցիչների մասնակցությունն է եւ նրանց դիտարկումներն են, որ օգնում են մեզ բարելավել այդ պրոցեսը»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, որ դպրոցներում արգելվել են ռազմահայրենասիրական խմբակների գործունեությունը դպրոցներում, Անդրեասյանը հերքեց, ասելով, որ խոսքը վերաբերում է նրան, որ զենքի հետ գործ ունեցող, զինված կառույցները պետք է դպրոցական շենքերից դուրս գործեն, քանի որ այն ռիսկեր է իր մեջ պարունակում:











