Ասում ենք՝ ինչու եք առերեսումները դադարեցրել, ասում են՝ դե նախաքննություն է գնում, նույն  հեքիաթներն են պատմում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ, ՔԿ-ում հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Համբերությունիս չհերիքեց։ Վատ բառերով ասացի՝ դուք  մինչև հիմա հայ եք կոչվում մեր տղերքի շնորհիվ։ Եթե դուք այսօր երեկոյան գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ ամեն օր պաչում։  Ամեն օր Եռաբլուրում եմ, ամեն օր մտնում եմ տղուս տուն, նոր գնում տուն։ Չեք հասկանո՞ւմ, որ համբերության բաժակը տեղ ունի, որ լցվեց, լավ չի լինելու։

Տականք Արգիշտին իր անգործությամբ տանում է նրան, որ կամաց-կամաց բոլոր տղաներին վերացնում են։ Հասկանում ենք՝ ինչ են անում. բանակը քանդել են, կամաց-կամաց տղաներին էլ վերացնում են, դարպասներն էլ բացում են էլի, թուրքն իրենց բարեկամն է։ Բա աղջիկներն ո՞ւմ հետ են ամուսնանալու։ էս տականք ժողովուրդը, ընդդիմությունը լուռ է։ Ես վստահ եմ, որ մեր երկրում ընդդիմություն չկա, բոլորը նույն սանրի կտավներն են։ Դուրս գալ է պետք վայրկյան առաջ։ Ոտքի կանգնեք»,-ասաց նա։

«Այն մարդիկ, որոնց տղաները բանակում են, թող սպասեն, իրենց տղաները այս 15-ից լավը չեն, իրենց էլ են սպանելու։ Ոտքի կանգնեք, այ տականքներ։ Մեզ չհարգեցիք, մեր երեխքի արյունը չհարգեցիք, գնացիք խաղաղություն մուրացողին ընտրեցիք, դրա համար էս ամեն ինչը ձեր տունն էլ է չոքելու։ Անհամբեր սպասելու եմ, որ բոլորիդ տները մտնի։

Իսկ այն պատգամավորները, որ 2018-ին Նիկոլին վարչապետ ընտրեցին, թող իրենք բռնվեն, որովհետեւ մենք՝ ծնողներս սաղի տները գնալու ենք։ Էն կուսակցությունները, էն պատգամավորները, որ Նիկոլին ընտրել են, ինձ պատասխան ունեն տալու»,-ասաց Գալեյանը։

Հարցին, թե ինչ քայլեր եք նախատեսում, նա պատասխանեց. «Մյուս հանդիպման ժամանակ վարչության պետի կամ քննիչի գլուխը ջարդելու եմ, հենց այս դահլիճում գլուխը ջարդելու եմ։ Մենք սաղ բերետների տները գիտենք, գնալու ենք»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: