Կառավարությունն ամեն կերպ փորձում է հալածել զոհվածների ծնողներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Սերոբ Մելքոնյանի հայրը՝ Վարուժան Մելքոնյանը:
Նշենք, որ զոհվածների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք դժգոհ են նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին իրենց բերման ենթարկելու վարույթի նախաքննությունից: Ծնողները կասկածներ ունեն, որ վարույթի կասեցման հրաման կա:
«Մենք գազաններ չենք, չենք եկել այստեղ պատերազմ անելու: Մեր երեխեքը հայրենիքի համար զոհվել են, որ օրենք ունենանք, ուզում ենք դավաճանի դատ: Եթե մինչեւ հիմա Նիկոլն ասում է՝ նախկիններն են դավաճանը, ո՞ւր են դավաճանները, եթե դու մեղքը գցում ես ուրիշի վրա, ու չես դատում դավաճանին, ուրեմն դու ես դավաճանը: Նիկոլ Փաշինյանն իր ոհմակով դավաճաններ են: Կառավարությունն ամեն ձեւի ուզում է հալածել զոհվածների ծնողներին, որպեսզի մենք գնանք Նիկոլին ու Աննային խնդրե՞նք, թքաց ունեմ իրենց վրա»,- ասաց Սերոբ Մելքոնյանի հայրը:
Անդրադառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ զոհված զինծառայողների մասին արված ֆեյսբուքյան գրառումներին՝ զոհվածի ծնողն արձագանքեց. «Գիտեմ, որ ոնց իր ամուսինն է սուտասան, նույնն էլ ինքն է, առանց ծնողին ճանաչելու, հարցնելու, նա կարող է գցել իր ֆեյսբուքյան էջ:
Եթե այս մի քանիսը որոշել են մեզ պատերազմ հայտարարել, այսպես շարունակվելու դեպքում ընդունելու ենք իրենց պատերազմը: Իրենք ինձ համար նույն թուրքն են»:











