Մարտի 5-ի գիշերվա և մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Դպրոցների տնօրեններին հանձնարարել եմ հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։
Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Ուժեղ քամու հետևանքով Վարդենիսի մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են․ դասապրոցեսը կասեցվել է





























